Հասարակական

Ապարանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

1 րոպեի ընթերցում

Ապարանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Ապարանի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայիսի 19-ին Ապարանի նախկին զինկոմիսարիատի տարածքից մետաղյա լարան են գողացել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ Ապարանի ոստիկանները մայիսի 26-ին գողությունը կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 39-ամյա տղամարդուն:

Ըստ աղբյուրի՝ գողոնը հայտնաբերվել է: Ապարանցի տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում