Հասարակական

Նաիրիի բաժնի և «Զվարթնոց»-ի գծային բաժնի ոստիկանները ձերբակալել են Նոր Հաճնում դանակահարություն կատարած տղամարդուն

1 րոպեի ընթերցում

Նաիրիի բաժնի և «Զվարթնոց»-ի գծային բաժնի ոստիկանները ձերբակալել են Նոր Հաճնում դանակահարություն կատարած տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանությունը մայիսի 24-ին ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Նաիրիի բաժին, ինչից հետո Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները շտապել էին պարզելու կատարվածի հանգամանքները։

«Պարզվել էր, որ Նոր Հաճնում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել։ Միջադեպի ընթացքում տուժածին դանակահարել էր 32-ամյա մի երևանցի։ Նաիրիի բաժնի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումներով 32-ամյա տղամարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Նա ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում