Տարածաշրջանային

Իրանը շուտով կներկայացնի գերձայնային հրթիռ

1 րոպեի ընթերցում

Իրանը շուտով կներկայացնի գերձայնային հրթիռ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը շուտով կներկայացնի իր գերձայնային բալիստիկ հրթիռը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն՝ այս մասին հայտարարել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն:

Հաջիզադեն գերձայնային բալիստիկ հրթիռի ստեղծման մասին առաջին անգամ հայտարարել էր անցյալ տարվա նոյեմբերին:

Նրա խոսքով՝ այդ հրթիռն ունի մեծ արագություն և կարող է մանևրել մթնոլորտում:

«Այս հրթիռն ուղղված է հակառակորդի հակահրթիռային համակարգերին: Այն մեծ թռիչք է հրթիռային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում», - ասել է Հաջիզադեն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում