Տարածաշրջանային

Վրաստանում հարյուրից ավելի ընտանիքներ պետությունից հող կստանան խորհրդանշական գնով

1 րոպեի ընթերցում

Վրաստանում հարյուրից ավելի ընտանիքներ պետությունից հող կստանան խորհրդանշական գնով

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարերային աղետներից տուժած ընտանիքները, քաղաքացիները և հարկադիր վերաբնակները պետությունից 160 հողատարածք կստանան մեկ լարի խորհրդանշական գնով: Որոշումը հաստատվել է երկուշաբթի օրը՝ մայիսի 29-ին, կառավարության նիստում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Կառավարության նիստն անցկացվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ղեկավարությամբ: Մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ ընդհանուր առմամբ, հողատարածքներ կստանա 133 ընտանիք։ Հողամասերը փոխանցվում են դրանց վրա գտնվող բնակելի տարածքներով։

Հողատարածքները, որոնք հանձնվում են որպես սեփականություն, գտնվում են Խոնի (Իմերեթի), Ախմետա, Լագոդեխ, Սիղնաղ (Կախեթի), Ծալկա, Թեթրիցկարո, Մառնեուլ (Քվեմո Քարթլի), Նինոծմինդա (Սամցխե-Ջավախք) մունիցիպալիտետներում։

2012 թվականից ի վեր հազարավոր հարկադիր վերաբնակների և էկոմիգրանտների ընտանիքներ պետությունից որպես սեփականություն բնակարաններ են ստացել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում