Իրանի արտգործնախարարը կմասնակցի BRICS-ի նախարարական հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կմասնակցի BRICS-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով խորհրդակցությանը, որը տեղի կունենա հունիսի 1-2-ը Քեյփթաունում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հայտարարել է տնտեսական հարցերով Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարին։

«Մեր երկրի արտաքին գործերի նախարարը կմասնակցի այդ հանդիպմանը», - մեկնաբանել է փոխնախարարը Քեյփթաունում BRICS-ի խորհրդակցությունը։

Սաֆարին նշել է, որ Իրանի արտգործնախարարության ղեկավարը նաև մի շարք հանդիպումներ կանցկացնի BRICS-ի անդամ երկրների ներկայացուցիչների հետ։ Նա կարծում է, որ «դա լավ հնարավորություն է քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացման, ինչպես նաև անվտանգության ոլորտում համագործակցության համար»։

Մայիսի 2-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել էր, որ Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելուց հետո Թեհրանը որոշել է հայտ ներկայացնել BRICS-ին և պատրաստվում է միանալ երկրների այդ խմբին։

Մայիսի 20-ին BRICS-ում Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Անիլ Սուկլալը ТАСС-ին հայտնել էր, որ միավորմանն անդամակցելու են ձգտում 19 երկրներ, որոնցից 13-ը համապատասխան հայտեր են ներկայացրել։ Նրա խոսքով՝ BRICS-ում պատրաստում են կազմակերպության ընդլայնման հայեցակարգ, որը Քեյփթաունում կներկայացվի արտգործնախարարությունների ղեկավարների քննարկմանը:

Հայերեն Русский

Հայաստանը և «Tour of Armenia»-ն՝ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

Վարչապետը Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարություններն անընդունելի և անհասկանալի է համարում

Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Մոլդովան ԵՄ ընդլայնման հեռանկարում գտնվող երկրների շարքում է. Moldpres

ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը

ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Մանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամ

Վարչապետը բացատրել է, թե ինչու գյուղատնտեսության ներկայիս մոդելն աճ չի ապահովում

Մենք կատարել ենք մեր ընտրությունը, խաղաղությունը արժեք է. Փաշինյան

ՌԴ-ն պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ տարբեր ձևաչափերով բանակցությունների. Լավրով

Tour of Armenia-ի հաջող անցկացումը թիմային աշխատանքի արդյունք է. ԿԳՄՍ նախարար

ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին և Կորեայի Հանրապետությանը սպառնացել է միջուկային զենքով