Տարածաշրջանային

Թեհրանը ողջունում է Եգիպտոսի հետ հարաբերությունների վերականգնումը. այաթոլա Խամենեի

1 րոպեի ընթերցում

Թեհրանը ողջունում է Եգիպտոսի հետ հարաբերությունների վերականգնումը. այաթոլա Խամենեի

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը ողջունում է դիվանագիտական ​​հարաբերությունները վերականգնելու Եգիպտոսի պատրաստակամությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Օմանի սուլթան Հեյսամ բեն Թարեք Ալ Սայիդի հետ հանդիպմանը։

«Մենք ողջունում ենք այդ դիրքորոշումը, մենք խնդիրներ չունենք այդ իմաստով», - մեջբերում է Խամենեիի խոսքն IRNA գործակալությունը։

Իրանի ղեկավարն այդպես է մեկնաբանել Օմանի սուլթանի հայտարարությունն այն մասին, թե Եգիպտոսը պատրաստ է վերականգնելու հարաբերություններն Իրանի հետ:

Այաթոլա Խամենեին նաև ողջունել է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերսկսումը՝ նշելով, որ դա երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի վարած լավ քաղաքականության արդյունքն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում