Տարածաշրջանային

Վրաստանում աղքատության մակարդակը 2022 թ.-ին հասել է ռեկորդային ցածր մակարդակի

2 րոպեի ընթերցում

Վրաստանում աղքատության մակարդակը 2022 թ.-ին հասել է ռեկորդային ցածր մակարդակի

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում աղքատության շեմից ցածր մակարդակի վրա գտնվող բնակչության բաժինը 2022 թ.-ի արդյունքներով կրճատվել է` հասնելով 15,6%-ի, ինչը 1,9 տոկոսային կետով ցածր է 2021 թ.-ի ցուցանիշից և ռեկորդային ցածր մակարդակում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է հրապարակել Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

«2022 թ.-ին բացարձակ աղքատության գծից ցածր մակարդակի վրա գտնվող բնակչության բաժինը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 1,9 տոկոսային կետով և կազմել 15,6 %», - ասվում է վիճակագրական ծառայության հաղորդագրության մեջ։

Ծառայության տվյալներով՝ 2022 թ.-ին աղքատության մակարդակը նվազել է բոլոր տարիքային խմբերում: Դրա հետ մեկտեղ ամենամեծ նվազումը՝ 20,4 %, նշվում է 18-ից ցածր տարիքի քաղաքացիների շրջանում։

Ըստ հրապարակված տվյալների՝ Վրաստանում աղքատությունը կրկնակի կրճատվել է վերջին 10 տարում։ 2012 թ.-ին աղքատության շեմից ցածր մակարդակի վրա գտնվող քաղաքացիների բաժինը կազմել է 30%: Այնուհետև այս ցուցանիշը նվազել է բոլոր հետագա տարիներին, բացառությամբ կորոնավիրուսի տարածման տարում՝ 2020 թվականին. այդ ժամանակ աղքատության ցուցանիշը 19,5%-ից հասել էր 21,3%-ի, սակայն 2021 թ.-ին նվազել էր մինչև 17,5%։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում գործազրկությունն ու աղքատությունը գտնվում են պատմական նվազագույն մակարդակի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում