Տարածաշրջանային

Էրդողանը վերընտրվել է Թուրքիայի նախագահի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Էրդողանը վերընտրվել է Թուրքիայի նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթել է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, նախնական տվյալներով Էրդողանը ստացել է քվեարկության մասնակիցների ձայների 52,14 տոկոսը, իսկ ընդդիմադիր թեկնածուն՝ Քեմալ Քըլըչդարօղլուն, 47,86 տոկոսը։

Այսպիսով երկրորդ փուլով Էրդողանը կարողացել է հավաքել քվեարկության մասնակիցների ձայների 50 տոկոսից ավելին և հաղթել ընտրություններում։

Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել էր մայիսի 14–ին։ Այն ժամանակ թեկնածուներից որեւէ մեկին չէր հաջողվել ձայների 50 տոկոսից ավելին հավաքել, ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուներն անցել էին երկրորդ փուլ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում