Տարածաշրջանային

Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնումը

1 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնումը քաղաքականության հետ կապ չունի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին մայիսի 27-ին Թբիլիսի ժամանած վրացական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Թռիչքներն առևտրատնտեսական հարաբերությունների մի մասն են և կապ չունեն քաղաքականության կամ որևէ այլ բանի հետ: Հարկ է նշել, որ, իհարկե, մեր միլիոնանոց սփյուռքին, նրանց հարազատներին, ընտանիքի անդամներին անհրաժեշտ է ազատ տեղաշարժի և առանց վիզայի ռեժիմ»,-նշել է վարչապետը:

Նրա խոսքով՝ վրաց-ռուսական ցամաքային սահմանն ամեն օր հատում են հազարավոր մեքենաներ, այդ թվում՝ բեռնատարներ, ուստի անիմաստ է քննադատել Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների մեկնարկը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում