Վրաստանի նախագահը մեղադրել է պաշտպանության նախարարին արարողակարգը խախտելու մեջ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն անկախության օրը՝ մայիսի 26-ի շքերթի ժամանակ խախտել է արարողակարգը՝ ողջունելով առաջինը վարչապետին, ապա նախագահին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Չի կարելի, որ մայիսի 26-ին պաշտպանության նախարարը ողջունի նախ վարչապետին, ապա նախագահին, գերագույն հրամանատարին։ Դա անթույլատրելի է ցանկացած երկրում, դա ամեն տեղ զարմանք է առաջացնում»,- հայտարարել է Զուրաբիշվիլին՝ վրացական սփյուռքի օրվան նվիրված միջոցառմանը ելույթի ժամանակ։

Նրա խոսքով՝ արարողակարգը կարևոր է և պաշտպանում է պետությունը ներքին հակասություններից։ Նախագահը տեղեկացրել է նաև, որ արդեն երեք տարի է՝ փորձում է ստեղծել միասնական արարողակարգային գերատեսչություն՝ նախարարությունների ու պետական մյուս կառույցների համակարգման համար։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս