Հասարակական

Հոգեգալստյան տոնի նախօրյակին Երևանում ուխտերթ անցկացվեց

1 րոպեի ընթերցում

Հոգեգալստյան տոնի նախօրյակին Երևանում ուխտերթ անցկացվեց

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոգեգալստյան տոնի նախօրյակին՝ մայիսի 27-ին, Երևանում ուխտերթ անցկացվեց՝ դարձի ու ապաշխարհության խորհրդով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուխտերթը, որին մասնակցում էին հարյուրավոր մարդիկ, մեկնակեց Սուրբ Աննա եկեղեցու բակից դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։

Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հավատացյալների համար նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի էր բերվել Տիրոջ Խաչափայտի Մասունքը և կատարվել մասնավոր աղոթք՝ հանուն Հայաստանի և Արցախի խաղաղության:

«Սրբազան Հայաստան» նախաձեռնությունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որում ասվում է. «Եկեղեցական կյանքում կան արտաքին ավանդույթներ և ծեսեր, որոնք նպաստում են քրիստոնյայի ներքին հոգևոր աճին: Աղոթքով խաչի երթը քրիստոնյայի համար մի կարևոր հոգևոր փորձառություն է՝ շատ բաներ վերաիմաստավորելու հնարավորություն: Ուխտերթը նաև յուրօրինակ զոհաբերություն է, որով մասնակից քրիստոնյաները նվիրաբերում են իրենց ժամանակը՝ փառաբանելու Տիրոջը, մատուցելու իրենց խոնարհ հոգին ու զղջացող սիրտը, սրտաբուխ խնդրանքները»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում