Թուրքիայի քրդամետ կուսակցության առաջնորդը կոչ է արել նախագահի ընտրություններում քվեարկել Քըլըչդարօղլուի օգտին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը, որ ավելի քան 6 տարի է՝ գտնվում է Էդիրնեի բանտում, կոչ է արել նախագահական ընտրություններում քվեարկել ընդդիմադիր Հանրապետաժողովրդական կուսակցության առաջանորդ Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական T24-ը փոխանցել է բանտից հրապարակված նրա ուղերձը, որում ասվում է․ «Վաղն աշխարհի վերջը չի լինի, սակայն կարող է լինել ժողովրդավարության և տնտեսության վերջը։ Վաղը դատաստանի օրը չի լինելու, սակայն կարող է լինել վերջին ընտրությունը։ Թուրքիային խոստանում ենք խաղաղություն և բարեկեցություն, մեր եղբայրական ձեռքն ենք մեկնում։ Եղբայրներ, այդ ձեռքն օդում մի թողեք։ Ձեր ձայնը տվեք Քըլըչդարօղլուին, թող Թուրքիան շունչ առնի»։

Թուրքիայում մայիսի 28-ին կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ հաղթանակ կտանի ամենաշատ քվե ստացած թեկնածուն։

Մայիսի 14-ին՝ ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկ չէր հաղթահարել անհրաժեշտ 50 տոկոսի շեմը․ Էրդողանը ստացել էր 49,52 տոկոս ձայն, իսկ Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոս ձայն։

Առաջին տուրում ևս քրդամետ կուսակցության առաջնորդն իր աջակցությունն էր հայտնել Քըլըչդարօղլուին։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս