Թուրքական լիրան ընտրությունների երկրորդ փուլից առաջ ռեկորդային անկում է գրանցել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական լիրայի փոխարժեքը մայիսի 28-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին ԱՄՆ դոլարի նկատմամբ ռեկորդային անկում է գրանցել:
«Արմենպրես»-ի փոխանցմաբ՝ ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»-ը, այդ մասին հաղորդում է Trading Economics-ը:
Ըստ աղբյուրի՝ ազգային արժույթը վաճառվում է 19,972 լիրա՝ 1 դոլարի դիմաց:
Կարդացեք հոդվածը` Русский