Հասարակական

«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի շրջանավարտները վերջին դասն ազդարարել են յուրատեսակ ցուցահանդեսով

4 րոպեի ընթերցում

«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի շրջանավարտները վերջին դասն ազդարարել են յուրատեսակ ցուցահանդեսով

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի քաղաքապետարանում ներկա է եղել «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի շրջանավարտների վերջին դասի միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, միջոցառմանը մասնակցել և շրջանավարտներին ողջունել են նաև Երևանի քաղաքապետի պաշտոնակատար և առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն և «Հակոբ Կոջոյան»կրթահամալիրի տնօրեն ՌուզաննաԵրեմյանը:

Ըստ աղբյուրի՝ կրթահամալիրն այս տարի 72 շրջանավարտ ունի և ավանդաբար վերջին զանգն ազդարարում է ցուցահանդեսով: Այս տարի կազմակերպված ցուցահանդեսը կրել է «Ես չեմ եղել Փարիզում» խորագիրը. շրջանավարտները յուրովի պատկերել էին իրենց պատկերացրած Փարիզն ու սերը Ֆրանսիայի հանդեպ՝ արտացոլելով հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները: Կրթահամալիրի սաները տարատեսակ առարկաներից ստեղծել էին նաև Էյֆելյան աշտարակի քանդակները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է կրթահամալիրի շրջանավարտներին և նրանց ծնողներին հիշարժան իրադարձության առթիվ:

«Այսօր պատիվ ունեմ ներկա լինելու վերջին դասի երրորդ արարողությանը և հիմա ավելի համոզվեցի, որ դպրոցն իր դրոշմն է թողնում աշակերտների և շրջանավարտների վրա: Վստահ եմ՝ այն ազդեցությունը, որն ունեցել է «Հակոբ Կոջոյան»կրթահամալիրն իր սաների վրա, ամբողջ կյանքում նրանց տանելու է դեպի լուսավոր ապագա, հաջողություններ, մեծ ձեռքբերումներ ու ստեղծարարություն: Ցուցահանդեսը, որն այստեղ ներկայացված է, շատ հետաքրքիր ու խոստումնալից է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ շրջանավարտներին մաղթելով նվիրական երազանքների իրականացում՝ հօգուտ մեր երկրի, քաղաքի ու պետության զարգացման:

Նշվում է, որ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը ևս շնորհավորել է շրջանավարտներին. «Տեսնում եմ, որ բոլորդ իսկապես ուրախ եք: Կարծում եմ՝ հենց այդպես էլ պետք է անցկացնել վերջին զանգը, որովհետև ի վերջո, դպրոցի հետ կապը, վստահ եմ, միշտ լինելու է: Սա բացառիկ կրթահամալիր է, որ կրթում է տաղանդավոր և խոստումնալից երեխաների, որոնք մեր վաղվա արժանապատիվ քաղաքացիներն են լինելու: Շնորհավորում եմ և մաղթում եմ բարի երթ»:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, տպավորված շրջանավարտների աշխատանքների որակով, նրանց հետագա հաջողություններ է մաղթել. «Իսկապես շատ տպավորված եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ: Ինչպես կտավներն, այնպես էլ Էյֆելյան աշտարակի տարատեսակ քանդակները շատ հետաքրքիր ու տպավորիչ են: Գիտեի, որ հայ երիտասարդները շատ ստեղծագործ ու տաղանդավոր են, բայց որ այսքան, չէի պատկերացնում: Նրանց աշխատանքները խորհրդանշում են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամությունը: Հույս ունեմ՝ այս բոլոր երիտասարդները կսովորեն ֆրանսերեն և մի օր կլինեն Փարիզում»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ ողջույնի խոսքով հանդես է եկել նաև կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը.

«Երևանը մեր տունն է և Երևանը սիրող մարդիկ մեր կողքին են, որովհետև գիտեն, որ մեր շրջանավարտները որոշ ժամանակ անց ծառայելու են Երևանի և առհասարակ Հայաստանի Հանրապետության զարգացմանը: Սա է պատճառը, որ այս տարի մեր ավարտական միջոցառումը կազմակերպել էինք Երևանի քաղաքապետարանում»,- նշել է Ռուզաննա Երեմյանը՝ շրջանավարտներին մաղթելով նույնքան գունագեղ կյանք, ինչպիսին, որ այն եղել է կրթահամալիրում:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում