Հասարակական

Իննսուներեք ավտոմեքենայի ղեկին եղել են անչափահասներ. ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

1 րոպեի ընթերցում

Իննսուներեք ավտոմեքենայի ղեկին եղել են անչափահասներ. ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը ՀՀ ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, մայիսի 26-ի ժամը 18.00-ի դրությամբ, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 102 տրանսպորտային միջոց, որոնցից 93-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը ոչ սթափ վիճակում էր:

Ոստիկանությունը հորդորում է միջոցառումների անվտանգության նկատառումերով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում