Վրաստանի նախագահը կոչ է արել իրավական սահմանափակումներ կիրառել երկիր ժամանած ռուսաստանցիների նկատմամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում Անկախության օրվա տոնակատարության ժամանակ իր ելույթում քննադատել է իշխանություններին Ռուսաստանի հետ ուղիղ ավիաչվերթները վերսկսելու, ինչպես նաև այն բանի համար, որ երկիր ժամանած ռուսաստանցիների նկատմամբ մինչև այժմ իրավական սահմանափակումներ չեն մտցվել։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:

«Անկախությունը, որը մենք այսօր տոնում ենք, նշանակում է պաշտպանություն, որը ղեկավարվում է կանոններով ու օրենքներով։ Սա պետության մոտեցումն է, որը պետք է տարածվի բոլորի վրա։ Ուստի անհասկանալի է, թե ինչու որևէ միջոց և իրավական կարգավորում չի սահմանվել զանգվածաբար Վրաստան ժամանած ռուսաստանցիների համար, նրանց գործունեության նկատմամբ, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը», - հայտարարել է Վրաստանի նախագահը։

Զուրաբիշվիլիի խոսքով՝ անհասկանալի է դարձել նաև Վրաստանի արտաքին քաղաքականությունը, որը, նրա կարծիքով, ավելի ու ավելի է մեկուսացվում եվրոպական հեռանկարից։

«Չկա այնպիսի ժողովուրդ, որը չի վախեցել պատերազմից... Բայց վախի սաստկացումը երկրում, որն այսքան ներխուժումներ ու նվաճումներ է հիշում, չի ​​կարելի օգտագործել որպես հաջող կառավարման բանաձև... Անհասկանալի ու վիրավորական է, երբ մենք այսօր հաշվարկում ենք, թե քանի միլիոն կբերի մեզ թռիչքների «նվերը»: Մի՞թե մեր արժանապատվությունը վաճառվել է 200 կամ 300 միլիոնով», - հավելել է նախագահը:

Ավելի վաղ Զուրաբիշվիլին, ի պատասխան Թբիլիսիի հետ այցագրային ռեժիմը չեղարկելու Ռուսաստանի Դաշնության որոշման, կոչ էր արել Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել և քննարկել ռուսաստանցիների համար եռամսյա այցագրեր սահմանելու հարցը։ Զուրաբիշվիլին հանդես է եկել ՌԴ քաղաքացիների աշխատանքի իրավունքի, ինչպես նաև բիզնեսը գրանցելու, սեփականություն ձեռք բերելու կամ Վրաստանում ռուսալեզու դպրոցներ բացելու իրավունքի կարգավորման օգտին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ չեղարկել էր Վրաստանի հետ այցագրային ռեժիմը, ինչպես նաև հանել էր ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան ուղիղ չվերթներ իրականացնելու՝ 2019 թ.-ին սահմանված արգելքը։

Հայերեն Русский

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին