Հասարակական

Սուրեն Պապիկյանն անցկացրել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն անցկացրել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ՊՆ վարչական համալիրում մայիսի 26-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ կառուցվածքի հիմնական ուղղությունները, առկա խնդիրներն ու լուծման ուղիները։

Բացելով նիստը և դիմելով ներկաներին՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ այն բոլոր ծրագրերն ու առաջնահերթ անելիքները, որոնք որդեգրել է պաշտպանական գերատեսչությունը, պետք է իրականացվեն պատշաճ, որակով և սահմանված ժամկետում։

Անդրադարձ է կատարվել ինժեներական և ամրաշինական կառույցների կահավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, հատուկ նշանակության նոր ստորաբաժանումների կազմավորման և համալրման գործընթացին, ինչպես նաև առաջիկա օրերին մեկնարկող զինծառայողների ատեստավորման քննություններին:

Հնչել են զեկույցներ, ըստ ուղղությունների ներկայացվել են մանրամասներ՝ ընթացող և կատարված աշխատանքների վերաբերյալ։

Նիստի ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ և ցուցումներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում