Պաշտոնական

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ

1 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կատարի տնտեսական համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը։ Կառավարիչ տնօրենն, իր հերթին, առանձնահատուկ ընդգծել է վերջին շրջանում Հայաստանի տպավորիչ ֆինանսական ցուցանիշները, ընդգծելով, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման հետ տնտեսությունը հնարավոր է ավելի մեծ աճ արձանագրի։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հետհամավարակային տնտեսական վերականգնման գործընթացներին, ինչպես նաև մտքեր փոխանակել առկա գլոբալ մարտահրավերների պարագայում դրանց ազդեցությանը տնտեսական զարգացման և առաջընթացի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում