Հասարակական

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի 5 անվանակարգում ներկայացվել է 66 հայտ

1 րոպեի ընթերցում

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի 5 անվանակարգում ներկայացվել է 66 հայտ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են գնահատման արդյունքները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

2023 թվականին «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի շրջանակում ներկայացվել է 66 հայտ՝ հետևյալ բաշխվածությամբ.

  • Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ՝ 6 հայտ,
  • Ճարտարապետական գիտություններ՝ 3 հայտ,
  • Գյուղատնտեսական գիտություններ (նաև կենսաբանական գիտություններ)՝ 17 հայտ,
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ (նաև ռազմական գիտություններ)՝ 21 հայտ,
  • Մանկավարժական գիտություններ՝ 19 հայտ:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն մայիսի 29-ին՝ Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայանալիք միջոցառման ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում