Տարածաշրջանային

Իրանի պաշտպանության նախարարությունը նոր բալիստիկ հրթիռ է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Իրանի պաշտպանության նախարարությունը նոր բալիստիկ հրթիռ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի պաշտպանության նախարարությունն այսօր ներկայացրել է «Խայբար» նոր բալիստիկ հրթիռը` 2 հազար կմ հեռահարությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA գործակալությունից, արձակումը տեղի է ունեցել Խորամշահր քաղաքի ազատագրման օրվա 41-ամյակին նվիրված արարողության ժամանակ: Քաղաքը գրավել էին 1980-1988 թվականների իրան-իրաքյան պատերազմի ընթացքում:

Ըստ գործակալության տեղեկատվության՝ հրթիռը վերջինն է «Խորամշահր» բալիստիկ հրթիռների շարքում և ունակ է կրելու մինչև 1,5 տոննա կշռող մարտագլխիկ։

Ըստ IRNA-ի՝ «Խորամշահր-4» կամ «Խայբար» հրթիռն ունի ռազմավարական և մարտավարական առանձնահատկություններ:

Նշվում է, որ հրթիռի ուղղորդման համակարգն անջատվում է մթնոլորտ մտնելիս, որի շնորհիվ այն անխոցելի է դառնում ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի համար: Հրթիռի արագությունը մթնոլորտի սահմաններից դուրս հասել է 16 մախի (մոտ 19 600 կմ/ժ), իսկ մթնոլորտում՝ 8 մախի (մոտ 9 800 կմ/ժ):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում