Հասարակական

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակությունը Լատվիայում ուսումնասիրում է երիտասարդության հարցերի ոլորտի փորձը

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակությունը Լատվիայում ուսումնասիրում է երիտասարդության հարցերի ոլորտի փորձը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Լատվիայի Հանրապետությունում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, այցի նպատակն է ՀՀ երիտասարդների կարիքներից բխող և միջազգային չափանիշներին համապատասխանող «Երիտասարդության մասին» օրենքի նախագիծ մշակելու համար ուսումնասիրել Լատվիայի Հանրապետության՝ Հայաստանի հետ տնտեսական, սոցիալական, դեմոգրաֆիկ ցուցանիշներով և մի շարք միջազգային ինդեքսներով համադրելի երկրի երիտասարդական քաղաքականությունը, ոլորտային օրենսդրությունը և փորձառությունը։

Պատվիրակության կազմում են ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը, Իրավաբանական վարչության պետի տեղակալ Հակոբ Քնաջյանը, Ազգային ժողովի և Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ։

Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում կայացել են հանդիպումներ հյուրընկալող երկրի երիտասարդական պետական քաղաքականություն մշակող կառույցների, ազգային հովանոց կառույցների, քաղաքացիական հասարակության հատվածի, ինչպես նաև տեղական և ազգային մակարդակով գործող երիտասարդական կենտրոնների և երիտասարդության ոլորտի հետազոտական կազմակերպություններ ներկայացուցիչների հետ։

«ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Լատվիայի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պետքարտուղարի տեղակալ Իլզե Սալենիեցեին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարության Երիտասարդական քաղաքականության գծով ղեկավարի տեղակալ Ռանդա Կենգեն, Լատվիայի Հանրապետության ազգային երիտասարդական խորհրդի ծրագրերի համակարգող Ռոտա Լացեն և Երիտասարդական միջազգային ծրագրերի գործակալության Երիտասարդական քաղաքականության աջակցման վարչության ղեկավար Նիլս Մոսեյոնոկսը։

Կողմերն անդրադարձել են օրենսդրության ոլորտում լատվիական փորձին, երիտասարդական ենթակառուցվածքների գործունեությանը, պետություն-քաղաքացիական հասարակություն կապին, երիտասարդների կյանքի որակի վրա պետական քաղաքականության ազդեցությանը, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության դիրքերից խաչվող ոլորտային քաղաքականությունների մոնիթորինգի իրականացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ քննարկվել են նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հայ–լատվիական համագործակցության հնարավոր ուղիները: Անդրադարձ է եղել «Էրազմուս+» և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող մի այլ շարք ծրագրերի շրջանակում համագործակցությանը: Նմանօրինակ ծրագրեր կարող են իրականացվել նաև երկկողմ ձևաչափով։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում