Հասարակական

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Սվաջյանն այցելել է Շիրակի հանրակրթական և մասնագիտական կրթության մի շարք հաստատություններ

4 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Սվաջյանն այցելել է Շիրակի հանրակրթական և մասնագիտական կրթության մի շարք հաստատություններ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզի մի շարք հանրակրթական և նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, այցի նպատակն է եղել մարզի կրթօջախների պայմաններին ծանոթանալը և ուսումնական տարվա ավարտի հետ կապված ընթացիկ մի շարք հարցեր քննարկելը:

«Նախարարի տեղակալի առաջին կանգառը Ազատանի միջնակարգ դպրոցն էր, որի հետնամասում կառուցվում է նոր մասնաշենք: Արաքսիա Սվաջյանը ծանոթացել է աշխատանքների ընթացքին, ինչպես նաև զրուցել դպրոցի տնօրինության, աշխատակիցների և աշակերտների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:

Նախարարի տեղակալը եղել է նաև Ազատանի մանկապարտեզում, որտեղ ևս ծանոթացել է ուսհաստատության ֆիզիկական միջավայրին ու ենթակառուցվածքներին, ինչպես նաև զրուցել աշխատակիցների հետ: Արաքսիա Սվաջյանը վերջիններիս հորդորել է դիմել նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար սահմանված տարակարգիհամար, որը նրանց հավելավճար ստանալու հնարավորություն կտա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախարարի տեղակալի հաջորդ կանգառը Գյումրու «Ֆոտոն» վարժարանն է եղել: Արաքսիա Սվաջյանը շրջել է ուսհաստատությունում, ծանոթացել դրա ենթակառուցվածքներին և գույքային հագեցվածությանը: Աշակերտների հետ զրույցում նախարարի տեղակալը նշել է, որ այս տարվանից ողջ հանրապետությունում ներդրվելու է հանրակրթության նոր չափորոշիչը, որում կարևորված է նաև աշակերտների մասնագիտական կողմնորոշման բաղադրիչը: Աշակերտներին հետաքրքրել են նաև ՀՀ հանրակրթական ծրագրերի համադրելիությունը միջազգային ծրագրերին, բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկա (ԲՏՃՄ) առարկաների և լաբորատորիաների հագեցվածության հարցերը, որոնց շուրջ ծավալվել է քննարկում:

Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալը եղել է նաև նույն տարածքում գործող Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում, ծանոթացել հաստատության պայմաններին ու ֆիզիկական միջավայրին: Ուսուցիչների հետ հանդիպմանը Արաքսիա Սվաջյանը նրանց հորդորել է մասնակցել է կամավոր ատեստավորման գործընթացին և օգտվել աշխատավարձի բարձրացման հնարավորությունից:

Մարզային այցի ընթացքում նախարարի տեղակալը եղել է նաև մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատություններում: Նա այցելել է Գյումրու թիվ 1 և թիվ 3 արհեստագործական ուսումնարաններ, ինչպես նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Գյումրու մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագիր:

Արաքսիա Սվաջյանը ծանոթացել է նշյալ ուսհաստատությունների շենքային պայմաններին, ուսուցանվող մասնագիտություններին և առկա խնդիրներին: Հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագիրը՝ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է մասնագիտական ծրագրերի՝ առավել նպատակային իրականացմանը և համապատասխանեցմանը տվյալ մարզի սոցիալ-տնտեսական կարիքներին:

Նշվում է, որ նախարարի տեղակալը խոսել է նաև հաջորդ տարի նախատեսվող ՄԿՈՒ հաստատությունների աշխատակիցների ատեստավորման գործընթացի մասին, ինչպես նաև հորդորել հանրակրթական առարկաներ դասավանդող մանկավարժներին՝ մասնակցելու առաջիկա կամավոր ատեստավորմանը: Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև միայն Գյումրու թիվ 1 և թիվ 3 արհեստագործական ուսումնարաններում դասավանդվող մասնագիտություններին և դրանցով զբաղվածության հնարավորություններին՝ հետաքրքրելով, թե պետության կողմից հավելյալ ինչպիսի աջակցության կարիք կա՝ զարգացնելու նման մասնագիտությունները: Փոխնախարարը լսել է նաև ՄԿՈՒ հաստատությունների աշխատակիցների դիտարկումները վերոնշյալ հարցերի շուրջ և պատասխանել նրանց հուզող հարցերին:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում