Սպորտ

Հրանտ-Լեոն Ռանոսը՝ Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ․ պաշտոնական

1 րոպեի ընթերցում

Հրանտ-Լեոն Ռանոսը՝ Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ․ պաշտոնական

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես դարձավ Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հրանտ-Լեոն Ռանոսի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչ 2027 թվականը:

Հրանտ-Լեոն Ռանոսը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրվել է ընթացիկ տարվա մարտին և մասնակցել է Կիպրոսի դեմ ընկերական խաղին, որում դարձել է 2 գոլի հեղինակ: Ռանոսը մինչ այս հանդես էր գալիս «Բավարիա»-ի երկրորդ թիմում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում