Հասարակական

Դասալքության համար մեղադրվողը բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է Արաբկիրի բաժին

1 րոպեի ընթերցում

Դասալքության համար մեղադրվողը բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է Արաբկիրի բաժին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և վետերանների խորհրդի անդամների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 22-ին բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Հրանտ Հ.-ն, որը մայիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 526-րդ հոդվածի (Դասալքությունը) 4-րդ մասի մեղադրանքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում