Հասարակական

Ոստիկաններն Արմաշ գյուղից բաժին են տեղափոխել ապօրինի թմրաշրջանառության համար մեղադրվող տղամարդու

1 րոպեի ընթերցում

Ոստիկաններն Արմաշ գյուղից բաժին են տեղափոխել ապօրինի թմրաշրջանառության համար մեղադրվող տղամարդու

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողները մայիսի 22-ին, ժամը 09.20-ին, Արմաշ գյուղում հայտնաբերել և ոստիկանության Արարատի բաժին են տեղափոխել 1984 թ. ծնված Կարեն Ս.-ին, որը 2023 թ. մայիսի 8-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում