Տարածաշրջանային

«Վերին Լարս» անցակետի արդիականացումը նախատեսվում է ավարտել նոյեմբերին

1 րոպեի ընթերցում

«Վերին Լարս» անցակետի արդիականացումը նախատեսվում է ավարտել նոյեմբերին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետի արդիականացման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թվականի նոյեմբերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարարության Պետական ​​սահմանի անցակետերի բարեկարգման բնագավառում պետական ​​քաղաքականության վարչության տնօրեն Միխայիլ Կոկաևը։

«Պայմանագրով այս տարվա դեկտեմբերն է, բայց ցանկանում ենք նոյեմբերին ավարտել։ Սա այն ժամկետն է, որը մենք հանձն ենք առել», - մեջբերում է ТАСС-ը Կոկաևի խոսքերը։

Պաշտոնյան նշել է, որ այժմ այս անցակետում թեթև տրանսպորտի անցման հետ կապված խնդիրներ չկան։ Սահմանային անցակետում գործում է 24 երթևեկելի գոտի՝ յուրաքանչյուր ուղղությամբ 12-ական:

«Կազբեկի-Վերին Լարսը» վրաց-ռուսական սահմանի միակ գործող անցակետն է։ Ռուսաստանի հատվածում երթուղին անցնում է Հյուսիսային Օսիայով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է Վրաստանի տարածքում վատ եղանակի պատճառով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում