Հասարակական

Շուրջ 300 աշակերտ կօգտվի առողջարար ու տաք սննդից․ Աշտարակի թիվ 4 դպրոցում մեկնարկեց «Տաք սնունդ» ծրագիրը

3 րոպեի ընթերցում

Շուրջ 300 աշակերտ կօգտվի առողջարար ու տաք սննդից․ Աշտարակի թիվ 4 դպրոցում մեկնարկեց «Տաք սնունդ» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 1-4-րդ դասարանների շուրջ 300 աշակերտներ այսուհետ հնարավորություն կունենան ողջ ուսումնական տարվա ընթացքում օգտվելու առողջարար ու տաք սննդից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմից, դպրոցում ծրագիրն սկսելու համար նախևառաջ անհրաժեշտ էր մեծ ու հարմարավետ ճաշարան և խոհանոց, որի ստեղծումը հնարավոր է դարձել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի որոշմամբ․ դպրոցի ճաշարանը և խոհանոցը հիմնանորոգելու համար մարզպետի աշխատակազմը շուրջ 4 մլն դրամ է հատկացրել։

«Դպրոցում ծրագիրն իրականացվել է նաև ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի», ԿԳՄՍ նախարարության «ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործուն աջակցությամբ։

Այսօր տեղի ունեցավ ճաշարանի բացումը, մատուցվեց առաջին տաք սնունդը, որից, բացի աշակերտներից, օգտվեցին նաև միջոցառմանը հրավիրված հյուրերը։

Այսպիսով, ճաշարանի կարմիր ժապավենը կտրելու հանդիսավոր արարողությանը ներկա էին Արագածոտնի մարզպետի աշխատակազմի, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, դպրոցի տնօրինությունը, աշակերտներ ու հյուրեր։

Ուշագրավ է, որ ճաշարանի պատերին աշակերտներին ծանոթ հեքիաթների հերոսների նկարազարդումներ են, ինչն ավելի հաճելի կդարձնի ճաշարանում նրանց ընդմիջումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ առողջ սնունդը համտեսելուց հետո դպրոցականները վայելել են «Ճամփորդություն առողջ սննդի տիեզերքում» ինտերակտիվ ներկայացումը, որի գլխավոր ուղերձը առողջ սննդի, ֆիզիկական ակտիվության մեծ կարևորության ու վնասակար ուտելիքներից հրաժարվելու անհրաժեշտության մասին էր։

Նշվում է, որ ողջույնի խոսքում Արագածոտնի մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, շնորհավորելով շահառուներին, նշել է, որ կրտսեր դասարանների աշակերտների առողջ սնուցումն ապահովելու, նրանց մոտ առողջ սնվելու, առողջ ապրելակերպի մշակույթը դպրոցից արմատավորելու նպատակով է իրականացվում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, որին սահուն կերպով ինտեգրվել է Արագածոտնի ևս մեկ դպրոց։ Նրա խոսքով՝ այսօրվանից, շուրջ 300 աշակերտ հնարավորություն է ստանում սննդաբանների կողմից նախապես մշակված սննդակարգով օգտվել բարձրորակ սննդից։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում