Տարածաշրջանային

Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ չանցած Օղանը կոչ է արել քվեարկել Էրդողանի օգտին

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ չանցած Օղանը կոչ է արել քվեարկել Էրդողանի օգտին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում 5,17 տոկոս ձայն հավաքած Սինան Օղանն իր կողմնակիցներին կոչ է արել ընտրությունների երկրորդ փուլում աջակցել երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, նա նման հայտարարություն է արել մայիսի 22-ին տեղական հեռուստաալիքների եթերում։

«Թուրքիայում մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում սատարում եմ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Կոչ եմ անում իմ կողմնակիցներին աջակցել նրան ընտրություններում»,- ասել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում