ԵՄ-ն կընդունի Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ. Բորել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության արտաքին գործերի նախարարներն այսօր որոշում կընդունեն Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է իտալական Nova լրատվական գործակալությունից, այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստին:

«Բրյուսելում Արտաքին գործերի խորհուրդը կհաստատի Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ՝ կապված մարդու իրավունքների խախտումների հետ: Օրերս այնտեղ ևս երեք մարդ է մահապատժի ենթարկվել: Մենք կընդունենք պատժամիջոցների այս նոր փաթեթը», - նշել է Բորելը:

Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին է հայտնել նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը՝ ժամանելով Եվրամիության իր պաշտոնակիցների հետ հանդիպմանը։

«Այսօր այստեղ օրակարգում է պատժամիջոցների ութերորդ փաթեթը, որի վերաբերյալ մենք որոշում կկայացնենք՝ հաշվի առնելով մարդու իրավունքների խախտումները, որոնք այնտեղ տեղի են ունենում: Նախ պատժամիջոցների ցուցակում կներառվեն նոր անձինք, առաջին հերթին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, որոնք պատասխանատվություն են կրում այդ խախտումների համար», - Բերբոքի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։

Ավելի վաղ իրանական IRNA գործակալությունը հաղորդել էր, որ մայիսի 19-ին Սպահանում մահապատժի են ենթարկվել երեք դատապարտյալներ, որոնք 2022 թ.-ի նոյեմբերին ահաբեկչական հարձակում էին գործել և սպանել անվտանգության ուժերի երեք աշխատակցի:

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս