Արտերկրում գտնվող Թուրքիայի քաղաքացիները սկսել են քվեարկել նախագահական ընտրություններում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլի շրջանակներում՝ մայիսի 20-ին, մեկնարկել է արտերկրում և սահմանային անցակետերում քվեարկության գործընթացը:

Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովից (ՅՍԿ) հայտնել են, որ ավելի վաղ ընդունված որոշման համաձայն աշխարհի 73 երկրներում բացվել է 167 ընտրատեղամաս:

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի արտասահմանյան ներկայացուցչություններում քվեարկության գործընթացը կշարունակվի մինչև մայիսի 24-ը:

Հանրապետության սահմանային, ցամաքային անցակետերում, օդանավակայաններում և ծովային նավահանգիստներում հնարավոր կլինի քվեարկել մինչև մայիսի 28-ը՝ ժամը 17: 00-ն:

Քվեաթերթիկներն Անկարա կհասցվեն դիվանագիտական ներկայացուցիչների կողմից՝ անվտանգության բարձր մակարդակով։

Ձայների հաշվարկը կսկսվի մայիսի 28 -ին՝ ժամը 17: 00-ից հետո՝ Թուրքիայում ընտրատեղամասերի փակմանը զուգահեռ:

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս