Տարածաշրջանային

Իրանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ինդոնեզիա

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը  պաշտոնական այցով կմեկնի Ինդոնեզիա

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին մայիսի 22-ին Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հրավերով կայցելի Ջակարտա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը՝ ընդգծելով, որ Ռայիսին կմեկնի Ինդոնեզիա՝ տնտեսական, քաղաքական և մշակութային հարաբերությունների խորացման և ընդլայնման նպատակով:

Ըստ աղբյուրի՝ Իրանի նախագահի օրակարգում են Ինդոնեզիայի նախագահի հետ հանդիպումը և տարբեր ոլորտներում համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրումը:

Իրանի կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև Ինդոնեզիայի խորհրդարանների խոսնակների, երկու երկրների գործարարների, ինդոնեզացի գիտնականների և Ջակարտայում բնակվող իրանցիների հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում