Մշակույթ

Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթին կմասնակցի 7 երկրի 22 դաշնակահար

1 րոպեի ընթերցում

Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթին կմասնակցի 7 երկրի 22 դաշնակահար

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել է 22 դաշնակահար 7 երկրից։ Մրցույթին մասնակցելու համար Երևան կժամանեն երաժիշտներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից, Ռուսաստանի Դաշնությունից։ Մրցույթին կմասնակցեն նաև Հայաստանը ներկայացնող դաշնակահարներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթը մեկնարկելու է հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը։ Այս տարի նշվում է Խաչատրյանի 120-ամյակը։

Խաչատրյանական ստուգատեսը տեղի կունենա երեք փուլով։ Հունիսի 7-ին և 8-ին 22 մասնակիցները ելույթ կունենան մրցույթի առաջին փուլում։

Խաչատրյանի անվան մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում