Հասարակական

Շուրջ 200 մասնակից աշխարհի տարբեր երկրներից. «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» առաջին համաժողովն ամփոփում է արդյունքները

5 րոպեի ընթերցում

Շուրջ 200 մասնակից աշխարհի տարբեր երկրներից. «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» առաջին համաժողովն ամփոփում է արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 200 մասնակից աշխարհի տարբեր երկրներից, նախաձեռնության 15 նպատակներից երեքի քննարկում. «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» առաջին համաժողովը ամփոփում է արդյունքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» առաջին համաժողովը 2023 թվականի մարտի 10-12-ին մեկ դահլիճում էր համախմբել 200 մասնակցի աշխարհի տարբեր երկրներից։ Երեք օրերի ընթացքում նրանք քննարկել են «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» և «Բնակչության աճ», ու քվեարկությամբ ընտրեցին յուրաքանչյուր նպատակին վերաբերող քաղաքականության առաջարկներ և նախաձեռնությունների առաջնահերթություններ:

ABXP8117.JPG (13.64 MB)

Ամփոփելով համաժողովի արդյունքները, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանն ընդգծեց, որ եթե ներկայի հրատապության պայմաններում չկարողանան քննարկել և պատկերացնել ապագան, որը կարող է պատկանել բոլորին, և հանուն որի արժե անել այն ներդրումները և զոհողությունները, որոնք անհրաժեշտ են դրան հասնելու համար, ապա կմնանք ներկայում: «Ավելի ճիշտ, կվերադառնանք անցյալ։ Իսկ մեր անցյալը, բացառությամբ մի քանի պայծառ պահերի, այնպիսին չէ, որին, կարծում եմ, որևէ մեկը ցանկանում է վերադառնալ»,- ասաց Աֆեյանը:

ABXP8262.JPG (14.75 MB)

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն էլ նշեց, որ Արցախի հետ կապված հարցերը մեծ ազդեցություն են թողնելու ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ հայկական աշխարհի վրա:

«Եվ մենք վստահ ենք, որ այդ ճանապարհը պիտի միասին անցնենք, որովհետև Արցախի անվտանգությունը և անկախությունը պաշտպանելը միայն արցախցիների խնդիրը չէ»,- նշեց Ռուբեն Վարդանյանը:

ABXQ2746.JPG (14.24 MB)

Խոսելով համաժողովի մոդելի ընտրությունից և հաջողությունից՝ նախաձեռնության համահիմնադիր Արթուր Ալավերդյանն ասաց, որ Համաժողովի մոդելը՝ որպես միասին որոշումներ կայացնելու նոր ձևաչափ, աշխարհում բարդագույն մարտահրավերներին ի պատասխան, նոր ձևավորվող մոդելներից է:

«Համաժողովը ցույց տվեց, որ այդ նորարարական մոտեցումը մեզ մոտ աշխատում է և հակառակ կարծիքներ ունեցող մարդիկ կարող են բարդ խնդիրների շուրջ գալ միասնական որոշման։ Այսինքն, այս մոդելի կիրառումը մեր կողմից շարունակական է լինելու: Համաժողովը կենտրոնացել էր երեք նպատակների քննարկման վրա, բայց դեռ ունենք մյուս նպատակները, որոնք նույնպես պետք է քննարկենք»,-ասաց նա:

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր Ռիչարդ Ազարնիան էլ ընդգծեց, որ նախաձեռնության առաքելությունը տեսնում է սահմանած 15 նպատակները կյանքի կոչելու մեջ:

«Իմ կարծիքով, կարևորն այս պահին միավորվելն է: Համաժողովի ընդունած գաղափարներին միասին պետք է հետևենք, որովհետև դրանք մեր հավաքական գաղափարներն են:Հիմա պիտի ձեռք ձեռքի բռնենք և մասին քայլենք։ Ապագա Հայկականի նպատակն այդ ճանապարհը հեշտացնելն ու արագացնելն է»,- ասաց Ռիչարդ Ազարնիան:

Համաժողովի ընթացքում իրականացված քվեարկության արդյունքում ներկաների 92,7% քվեարկել է «Արցախը համայն հայության խնդիրն է» տեսակետի օգտին: Մեծ ուշադրության է արժանացել նաև Հայաստանի և Սփյուռքի համար գործարարների համագործակցության, Հայկական ժառանգության միասնական ցանցերի և ներգաղթի կազմակերպման ու քարոզչության գործակալություն ստեղծելու առաջարկները:

ABXQ2727.JPG (11.84 MB)

Համաժողովն իրականացրեց Համահայկական քաղաքացիական երկխոսության առաջին փորձը ազգային օրակարգում, տարբեր երկրների հայերի՝ ազգի ապագան միասնաբար լուծելու առաջին փորձը, Առաջին քաղաքացիական ասամբլեայի կազմակերպումը հետխորհրդային տարածքում և սփյուռքի ներգրավմամբ: Ինչպես նաև փորձագիտական հանձնախմբերի աննախադեպ ձևաչափով քննարկումներ Հայաստանում՝ ներգրավելով 100-ից ավելի փորձագետների, որոնք աշխատեցին ավելի քան 5 ամիս: Սփյուռքի ամենաներգրավված կառույցների մասնակցությունը փորձագիտական քննարկումներին և հանրային բանավեճին, ինչպես նաև հասարակության բևեռացումը և քաղաքական փակուղին հաղթահարելու և ներառականության միջոցով քաղաքացիներին կրկին ներգրավելու փորձ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում