Հասարակական

Անվանի մանկաբույժ Լոուրենս Ֆոլկներին շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում

3 րոպեի ընթերցում

Անվանի մանկաբույժ Լոուրենս Ֆոլկներին շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանկական քաղցկեղի և արյան խանգարումների ոլորտում մասնագիտացած հեղինակավոր մանկաբույժ Լոուրենս Ֆոլկները համալրել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) պատվավոր դոկտորների շարքը։

Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ին ԵՊԲՀ-ից կոչումը շնորհելու միջոցառմանը գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը հիշեցրել է, որ 2021 թվականի հուլիսին Հայաստանում կատարվել է առաջին ալոգեն փոխպատվաստումը։ «Նիգերիայից և Կամերունից 4 երեխա մեր բժիշկների օգնությամբ և աշխարհահռչակ պրոֆեսոր Ֆոլկների մենթորությամբ բարեհաջող կարողացան փրկվել։ Հաշվի առնելով պրոֆեսորի մեծ ավանդը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում մոտ 1000 երեխայի փոխպատվաստմամբ ապրելու հնարավորություն տալու գործում՝ Երևանի պետական բժշկական համալսարանը, Նոմինացիոն կոմիտեիում քննարկելու արդյունքում և Գիտական խորհրդի որոշմամբ, առաջարկում է Ձեզ դառնալ համալսարանի պատվավոր դոկտոր», - հանդիսավորությամբ հայտարարել է պրոռեկտորը։

Լոուրենս Ֆոլկները, երախտագիտություն հայտնելով, նշել է․ «Պետք է անկեղծորեն ասեմ, որ իրականում շատ մեծ բան չեմ անում։ Ինձ շատ հաճելի է աշխատել Հայաստանում իմ ընկերների և գործընկերների հետ։ Հպարտ և շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ այս մեծ պատվին արժանանալու և այս փորձառության համար»։

Ըստ աղբյուրի՝ Cure2Children հիմնադրամի բժշկական խորհրդատվական խորհրդի համակարգող, մանկական արյունաբանության-ուռուցքաբանության և ցողունային բջիջների փոխպատվաստման մասնագետ Լոուրենս Ֆոլկները եվրոպական 2 երկրի՝ Իտալիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի է։ Նա Մանկական ուռուցքաբանության միջազգային ընկերության, Ամերիկյան արյունաբանական ընկերության և Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան ընկերության անդամ է։

Անվանի մանկաբույժը մեր երկում առաջին անգամ իրականացված ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստման անմիջական մասնակիցն է եղել։ Փոխպատվաստումն իրականացվել էր պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում։

Մայիսի 18-ից 21-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հյուրընկալում է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական (SIOP) 15-րդ համաժողովը, որին մասնակցում են մանկական ուռուցքաբանության ոլորտի առաջատար դերակատարներ աշխարհի 60 երկրից։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում