Արամ Խաչատրյանի բալետային ստեղծագործությունները կհնչեն Թումոյի այգում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120 ամյակի կապակցությամբ hունիսի 6, 7, 8-ին ժամը 20:00-ին Թումոյի այգում Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, կներկայացնի կոմպոզիտորի բալետային ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից:

Հայերեն Русский