Հասարակական

ՀՀ ՆԳՆ փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳՆ փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում մեկնարկել է Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի շրջանակային ծրագրի միջանկյալ վերանայման ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան հանդիպումը, որին մասնակցում է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

«ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բարձրաստիճան հանդիպմանը մասնակցում են նաև ՄԱԿ-ում ՀՀ Մշտական Ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, ՆԳՆ ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի ազգային համակարգող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը և ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչության աշխատակիցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում