ՀՖՖ-ն փոքր մարզադաշտերի նախագծի համար արժանացել է FIFA Forward Awards 2023 մրցանակի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արժանացել է FIFA Forward Awards 2023-ի մրցանակին` Եվրոպայում լավագույն փոքր դաշտերի նախագծի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՖԻՖԱ-ն ամփոփել է եվրոպական անդամ ասոցիացիաների համար մշակված FIFA Forward Awards-2023 հատուկ նախաձեռնության արդյունքները: Առաջին անգամ իրականացվող նախաձեռնությանը ներկայացված են եղել 21 ասոցիացիաների կողմից վերջին մի քանի տարում իրականացված ենթակառուցվածքային նախագծեր՝ այդ թվում, օրինակ, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Բելգիայի, ինչպես նաև մեր տարածաշրջանից՝ Հայաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ֆեդերացիաների։

21 երկրների ծրագրերից լավագույնն է ճանաչվելՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Մասսայական ֆուտբոլի մարզային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը (89 փոքր դաշտեր Հայաստանի մարզերում):

«Մեզ համար շատ կարևոր է, որ մեր կողմից վերջին տարիների ընթացքում կատարված աշխատանքն արժանացել է ՖԻՖԱ-ի բարձր գնահատականին: Այն փաստը, որ մեր ծրագիրը հաղթող է ճանաչվել՝ առաջ անցնելով եվրոպական 20 ասոցիացիաներից, վկայում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Մենք շարունակելու ենք հետևողականորեն իրականացնել մեր ծրագիրը՝ զարգացնելով մարզային ենթակառուցվածքները, բարելավելով երեխաների՝ ամբողջ Հայաստանով մեկ ֆուտբոլ խաղալու հնարավորությունները: Կարևորում եմ նաև, որ մենք ենթակառուցվածքներ ենք ստեղծում, որոնք միտված են աջակցել ոչ միայն պրոֆեսիոնալ, այլև մանկապատանեկան և մասսայական ֆուտբոլի զարգացմանը»,- նշել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Ավելացնենք, որ առաջիկայում ՖԻՖԱ-ն պաշտոնապես կհանձնի պարգևը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:

Հայերեն العربية English Русский

Լավրովը և Ֆիդանը Մոսկվայում հանդիպմանը կքննարկեն նաև իրավիճակը Հարավային Կովկասում

Հայտարարություն ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների, ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի մասին

ՀԱՊԿ-ում կդիտարկեն Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու համար կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը

Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնագրի համար շատ ժամանակ է ծախսել և ստիպված կլինի վճարել

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Հաշվառումների թեման որպես ընտրակեղծիքների աղբյուր ներկայացնելու հայտարարություններն ապատեղեկատվություն են. Նելլի Դավթյան

Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են