Ռայիսին ռազմավարական քայլ է անվանել Ռեշտ-Աստարա երկաթուղու համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Ռեշտ-Աստարա երկաթուղու ստեղծման մասին համաձայնագիրը կարևոր և ռազմավարական քայլ է համարվում Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը՝ նշելով, որ Իրանի նախագահը այս մասին հայտարարել է մայիսի 17-ին՝ ելույթ ունենալով Իրանում Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ:

Ռայիսին շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին միջոցառմանը մասնակցելու և երկու երկրների համագործակցության թեմային լուրջ վերաբերվելու համար:

«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը օգտակար կլինի ոչ միայն Իրանի և Ռուսաստանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին համար: Արևելյան և Հարավային Ասիայից մինչև Կովկաս և Հյուսիսային Եվրոպա: Այս երթուղին կդառնա այդ բոլոր երկրների միջև բարեկամության և առևտրատնտեսական համագործակցության ուղի»,- նշել է նախագահը:

Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը և երթուղու ճանապարհին գտնվող երկրները գիտեն, որ Իրանի երթուղին ամենաէժան և ամենամոտ ճանապարհն է առևտրային, տնտեսական և տարանցիկ աշխատանքների համար:

«Մենք ունենք մեծ տնտեսական ներուժ, որը դեռ լիարժեք չի գործի դրվել: Մենք պետք է գործի դնենք բոլոր ուժերն ու միջոցներն ու հնարավորությունները, որպեսզի իրականացվեն այդ բոլոր նախագծերը», - ասել է Ռայիսին:

Ռեշտ-Աստարա գծի երկարությունը կկազմի 170 կմ: Այն կօգտագործվի Հյուսիս - Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ցամաքային հատվածները միացնելու համար:

Հայերեն Русский

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան