Տարածաշրջանային

Վրաստանում ձերբակալել են «Իսլամական պետության» վեց  կողմնակիցների

2 րոպեի ընթերցում

Վրաստանում ձերբակալել են «Իսլամական պետության» վեց  կողմնակիցների

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են հանրապետության վեց քաղաքացիների, որոնք կապված են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հետ։ Ինչպես այսօր հայտնել են հատուկ ծառայությունում, նրանք ծրագրել էին ահաբեկչական գործողություններ իրականացնել տարբեր երկրներում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Դատարանի որոշման հիման վրա իրականացված լայնածավալ հատուկ գործողության արդյունքում Պետական ​​անվտանգության ծառայության Հակաահաբեկչական կենտրոնը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմնակիցներին: Հակաահաբեկչական գործողությունը միաժամանակ իրականացվել է չորս վայրերում, ձերբակալվել է Վրաստանի վեց քաղաքացի», - ասված է հաղորդագրության մեջ։

Հետաքննության տեղեկատվությամբ՝ ձերբակալվածները կապված են «Իսլամական պետության ազդեցիկ պարագլուխներից մեկի հետ, և նրա հրամանատարությամբ զանազան ահաբեկչական ակտիվություն էին ծրագրել մի քանի երկրներում»։ Բացի դրանից, առգրավվել են ռազմամթերք և պայթուցիկ նյութեր։ Նաև քրեական հետաքննություն է սկսվել մի օտարերկրացի քաղաքացու նկատմամբ, որին տարել են ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչության ժամանակավոր տեղավորման կենտրոն։

Հատուկ ծառայությունում պարզաբանել են, որ ահաբեկչական գործունեության մասին տեղեկատվությունը փոխանցվել է գործընկեր երկրների իրավասու մարմիններին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում