Պարգևատրվել են «Հայ կինոն 100 տարեկան է» մրցույթի հաղթողները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Հայաստանի ազգային կինոկենտրոնում շնորհակալագրերով և խրախուսական նվերներով պարգևատրել է «Հայ կինոն 100 տարեկան է» խորագրով մրցույթի հաղթողներին:

ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի անցկացրած մրցույթը կազմակերպվել էր ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում և նվիրված էր հայ կինոյի հիմնադրման 100-ամյակին: Հանրային արշավի ձևաչափով առաջադրված հարցերը նախատեսված էին դպրոցականների և ուսանողների համար ու վերաբերում էին հայկական կինոյին:

Մրցույթի նպատակն էր հայ կինոյի պատմությունը հանրահռչակելը, ճանաչելի դարձնելն ու հայ կինոյի նկատմամբ հետաքրքրություն սերմանելը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արա Խզմալյանը ողջունել է մրցույթի հաղթողներին՝ հորդորելով նրանց շարունակել զարգացնել հետաքրքրությունը կինոյի հանդեպ.

«Շատ ուրախ եմ, որ հետաքրքրված եք կինոյով. կինեմատոգրաֆի իմացությունն անձի զարգացման կարևոր նախապայման է։ Երբ ասում ենք կինո, հասկանում ենք աշխարհի հետ նույն՝ հասկանալի լեզվով խոսելը և քաղաքակիրթ աշխարհի մի մասնիկ լինելը»։

Նախարարի տեղակալի խոսքով՝ հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը մեր իրականության համար լուրջ իրադարձություն է։ Նա խորհուրդ է տվել պատանիներին և երիտասարդներին կարդալ հայ կինոյի հիմնադրման պատմությունը և տեսնել, թե ինչ պայմաններում են հայ կինոգործիչները ստեղծել ազգային կինոն։

Մասնակիցների խոսքով՝ մրցույթը շատ հետաքրքիր էր և մոտիվացնող։ Նրանք նշել են, որ սիրում են հայկական ֆիլմեր դիտել. հատկապես առանձնացրել են «Կտոր մը երկինք», «Ճերմակ անուրջներ», «Երկունք» և այլ կինոնկարներ։

Մասնակիցներին ներկայացվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի գործունեությունը և նախատեսվող ծրագրերը: Մրցույթի հաղթողները կինոյի ոլորտի վերաբերյալ իրենց հուզող հարցերն ուղղել են կինոկենտրոնի աշխատակիցներին, ինչպես նաև դիտել Լուսինե Պապոյանի «Երկու անհայտով հավասարում» կարճամետրաժ ֆիլմը:

Մրցույթն անցկացվել է ապրիլի 12-20-ը. յուրաքանչյուր օր ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում հրապարակվել են հայ կինոյի վերաբերյալ տարաբնույթ հարցեր:

«Հայ կինոն 100 տարեկան է» մրցույթի 9 հրապարակումների մեկնաբանություններում գրվել է շուրջ 250 պատասխան: Համաձայն մրցութային կանոնների՝մեկնաբանությունների հատվածում առաջինը ճիշտ և ամբողջական պատասխան գրողը համարվել է օրվա հաղթող:Խմբագրված, ինչպես նաև այլ օգտատերերի ֆեյսբուքյան էջերից հրապարակված պատասխանները չեն դիտարկվել:

Հայերեն

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին