Մշակույթ

«Թանգարանային գիշեր»-ը Ռուսական արվեստի թանգարանն այցելուներին կհյուրընկալի բացօթյա հարթակում

2 րոպեի ընթերցում

«Թանգարանային գիշեր»-ը Ռուսական արվեստի թանգարանն այցելուներին կհյուրընկալի  բացօթյա հարթակում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական արվեստի թանգարանը «Թանգարանային գիշեր» միջոցառմանը, որը տեղի կունենա մայիսի 20-ին, հանդես կգա «Չորս նկար, չորս պատում. թանգարանն այցելուին ընդառաջ» ծրագրերով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վերանորագման պատճառով թանգարանը փակ է, սակայն այն միջոցառումները կկազմակերպի թանգարանի դիմացի բացօթյա հատվածում։

«Չորս նկար, չորս պատում. թանգարանն այցելուին ընդառաջ» խորագրի ներքո կցուցադրվեն թանգարանի հավաքածուի չորս գլուխգործոցների վերատպություններ` իրենց ուղեկցող կրթական-ինտերակտիվ ծրագրերով և վարպետության դասերով։

Ինտերակտիվ կրթական ծրագրերը և վարպետության դասերը կընթանան 17:00-21:00-ն:

17:00-ին՝ «Պավել Կուզնեցով. Սովորում ենք տպագիր գրաֆիկա», 18:00-ին՝«Արիստարխ Լենտուլով. Կուբիզստական պատկերներ», 19:00-ին՝ «Ռուս իմպրեսոնիստները և պուանտիլիզմը.վարպետության դաս», 20:00-ին՝ «Բ. Գրիգորև. Մեկ գլուխգործոցի վիրտուալ աշխարհում» նկարի դիտում VR ակնոցի միջոցով։

Վարպետության դասերի միջոցով այցելուները ստեղծագործելով կսովորեն տպագիր գրաֆիկայի, կուբիզմի և պուանտիլիզմի առանձնահատկությունները, իսկ VR ակնոցները նրանց կտեղափոխեն նկարի վիրտուալ տիրույթ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում