Տարածաշրջանային

Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են խոշոր նախագծեր իրականացնել նավթագազային ոլորտում

1 րոպեի ընթերցում

Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են խոշոր նախագծեր իրականացնել նավթագազային ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթագազային ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը նոր փուլ է թևակոխել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով նավթի նախարարի միջազգային հարցերով տեղակալ Ահմադ Ասադզադեին:

Ելույթ ունենալով նավթագազային ոլորտում աշխատող իրանական և ռուսական ընկերությունների միջև փորձագիտական մակարդակի առաջին նստաշրջանում, որը տեղի է ունեցել մայիսի 16-ին Թեհրանում, նա նշել է, որ խոշոր համատեղ նախագծեր են սահմանվել իրանական և ռուսական պետական ընկերությունների միջև:

Մայիսի 16-ին Իրանի նավթարդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտում կայացել են նավթագազային ոլորտի իրանական և ռուսական ընկերությունների B2B հանդիպումները:

Մայիսի 17-20-ը Թեհրանում կայանալիք «Իրանի նավթ, գազ և նավթաքիմիական» Iran Oil Show 2023 27-րդ միջազգային ցուցահանդեսին կմասնակցեն ռուսական «Made in Russia» ազգային բրենդի ներքո գործող 28 ընկերություններ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում