Ինովացիա

Մայիսի 20-ին Երևանում կկայանա AiRevolution համաժողովը

1 րոպեի ընթերցում

Մայիսի 20-ին Երևանում կկայանա AiRevolution համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մայիսի 20-ին կկայանա AiRevolution «Արհեստական բանականությունը բիզնեսում» թեմայով համաժողով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման մուտքն անվճար է, անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ։ Կոնֆերանսի կազմակերպիչը Be Automated-ն է։

Կոնֆերանս-ցուցահանդեսը հնարավորություն կտա ծանոթանալու արհեստական բանականությունը սեփական բիզնեսում կիրառելու գործիքներին։ Ոլորտի առաջատար մասնագետները կբացահայտեն արհեստական բանականության ժամանակակից կիրառությունը հայկական շուկայում և կքննարկեն հեռանկարները։

Մասնակիցները կծանոթանան, թե ինչպես այն կիրառել բիզնեսում, կրթությունում, առողջապահությունում, մարքեթինգում, ծառայություններում, պետական կառավարման ոլորտներում և այլն։ Ոլորտի նորարարությունները կներկայացվեն ցուցահանդեսի շրջանակում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում