Վրացական ավիաընկերությունը մայիսի 20-ից ուղիղ չվերթներ կսկսի Մոսկվա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հաղորդել է, որ «Georgian Airways»-ին թույլատրել է Թբիլիսիից Մոսկվա ուղիղ ավիաչվերթներ իրականացնել մայիսի 20-ից։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:

««Georgian Airways» ավիաընկերությունն սկսում է կանոնավոր չվերթները Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ: Քաղաքացիական ավիացիայի գործակալությանը ավիաընկերության ուղարկած հայցի համաձայն՝ մայիսի 20-ից թռիչքները կիրականացվեն շաբաթական յոթ անգամ», - ասվում է գործակալության տարածած հայտարարության մեջ:

Ավիաընկերությունը համապատասխան թույլտվությունն ստացել է մայիսի 16-ին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 15-ից չեղարկել է Վրաստանի հետ այցագրային ռեժիմը, ինչպես նաև վերացրել է ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան ուղիղ չվերթների արգելքը։ Իր հերթին, ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ավիաընկերությունները պատրաստվում են վերսկսել թռիչքները դեպի Վրաստան. պլանավորվում է ամեն շաբաթ Մոսկվայից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ յոթ ուղիղ չվերթ իրականացնել հայրենական ինքնաթիռներով։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս