Հասարակական

Իտալիայում առգրավել են 2.7 տ կոկաին, որը նախատեսված էր Հայաստան ուղարկելու համար

1 րոպեի ընթերցում

Իտալիայում առգրավել են 2.7 տ կոկաին, որը նախատեսված էր Հայաստան ուղարկելու համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում ռեկորդային քանակի կոկաին են առգրավել՝ 2.7 տոննա: Թմրանյութի փաթեթները թաքցված են եղել Էկվադորից ժամանած երկու բեռնարկղերում, որոնցով տեղափոխվում էր 78 տոննա բանան: Կոկաինը նախատեսված էր Վրաստանի Բաթումիի նավահանգստով Հայաստան ուղարկելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է ANSA գործակալությունը:

Թմրանյութերի միջազգային շրջանառության դեմ պայքարի գործողությունը համակարգել և գլխավորել է Ռեջո Կալաբրիայի շրջանի մաֆիայի դեմ պայքարի վարչությունը:

Ըստ վարչության տարածած մամուլի հաղորդագրության՝ առգրավված թմրանյութը եղել է «չափազանց բարձր որակի և հիանալի պահպանված վիճակում»: Այն թմրանյութեր վաճառողներին կբերեր շուրջ 800 միլիոն եվրոյի եկամուտ:

ANSA-ն նշում է, որ 2021 թ.-ի հունվարից մինչև հիմա Ջոյա Տոաուրոյի նավահանգստում իրավապահների կողմից առգրավվել է 37 տոննա կոկաին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում