Հասարակական

Ոստիկանները ձերբակալել են բանկում կեղծ դոլարներ իրացնելու փորձ արած քաղաքացուն

1 րոպեի ընթերցում

Ոստիկանները ձերբակալել են բանկում կեղծ դոլարներ իրացնելու փորձ արած քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն մայիսի 14-ին զանգահարել է Երևանում գործող բանկերից մեկի աշխատակիցը և հայտնել, որ մի քաղաքացի կեղծ 100 և 50 դոլարանոց է ներկայացրել բանկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ոստիկանության Շենգավիթի բաժնի դեպքի վայր մեկնած ծառայողները կեղծ արտարժույթ իրացնելու փորձի հիմքով ձերբակալել և բաժին են տարել Սյունիքի մարզի մի բնակչի:

Ըստ աղբյուրի՝ 44-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում