Տարածաշրջանային

Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը հայտարարել է ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը հայտարարել է ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի նախագահ Ահմեդ Յեները ներկայացրել է մայիսի 14-ին տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված պատկերը և նշել, որ նախագահի թեկնածուներից ոչ ոք 50+1 տոկոս քվե չի ստացել, հետևաբար՝ մայիսի 28-ին տեղի է ունենալու նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ստացել է 49,62 տոկոս քվե և ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, ով ստացել է 44,89 տոկոս քվե:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում