Վրաստանը չի քննարկում Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարց օրակարգում չկա: Նման հայտարարություն է արել իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով մայիսի 10-ից հանվել է Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության արգելքը և չեղարկվել է տուրօպերատորներին ու տուրիստական ​​գործակալներին Վրաստան տուրիստական փաթեթներ վաճառելուց զերծ մնալու հանձնարարականը։ Դրանից հետո մի շարք լրատվամիջոցներ սկսել են քննարկել երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը։

«Երկաթուղային հաղորդակցության հարց օրակարգում չկա: Մեր որոշումներն ընդունվում են՝ ելնելով այն սկզբունքից, թե դա ինչպես է համապատասխանում մեր ազգային շահերին: Այսօր այդ հարցն օրակարգում չկա»,- ասել է Կոբախիձեն:

Վրաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցություն չկա 1990-ականների սկզբից ի վեր, երբ Վրաստանը կորցրեց վերահսկողությունը Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանների (Հարավային Օսիա) նկատմամբ։

Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերություններ չկան, դրանք խզվել են վրացական կողմից 2008 թվականի օգոստոսի հակամարտությունից հետո, երբ Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Ցխինվալի շրջանի (Հարավային Օսիա) անկախությունը։

Երկրների միջև երկխոսությունն իրականացվում է Ժնևի միջազգային բանակցությունների և ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի ու ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի հանդիպումների շրջանակներում:

Վրաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ երկիրը պահպանում է Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցները, որոնք կապված են ֆինանսների և սահմանով ապրանքների տեղափոխման հետ։ Միևնույն ժամանակ, Վրաստանի իշխանությունները Ռուսաստանի դեմ իրենց սեփական պատժամիջոցները չեն սահմանել՝ հայտարարելով, որ դրանից կտուժի միայն Վրաստանը։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս