Հասարակական

ՀՀ ԿԳՄՍ նախարարը GIZ-ի պատվիրակության հետ քննարկել է ՄԿՈՒ ոլորտում իրականացվելիք կրթական ծրագրերը

6 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարը GIZ-ի պատվիրակության հետ քննարկել է ՄԿՈՒ ոլորտում իրականացվելիք կրթական ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մայիսի 12-ին ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) պատվիրակությանը՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կրթության, մասնագիտական ուսուցման, աշխատաշուկայի բաժնի խորհրդատու Աննա Լազորի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Մասնավոր հատվածի զարգացում և ՏՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Արամ Բաբայանը:

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել արդյունավետ ու շարունակական համագործակցության համար: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ GIZ-ը վերջին տարիներին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում Հայաստանի համար կարևոր, նորարարական ծրագրեր իրականացնող դոնոր կազմակերպություններից մեկն է, որը ոլորտի համար ունի հիմնարար նշանակություն:

Նախարարը տեղեկացրել է, որ արդեն ընդունվել են «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագիրը» և գործողությունների պլանը, իսկ այժմ շրջանառության մեջ է «Մասնագիտական կրթության մասին» օրենքի նախագիծը, որի մշակման գործում մեծ է եղել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությունը:

«Կառավարության ծրագրում ամրագրվել են մի շարք կարևոր թիրախներ, որոնք սահմանում են ՄԿՈՒ հաստատությունների կառավարման նոր մոդելների ներդրման և փորձարկման անհրաժեշտություն: Այս համատեքստում մենք ունենք համագործակցության մեծ և նոր շրջանակ, և ակնկալում եմ, որ կշարունակենք փոխկապակցված աշխատել, քանի որ արդեն իսկ արձանագրել ենք համատեղ աշխատանքի արդյունավետ փորձ: Կրթությունը պետք է կարողանա բավարարել տնտեսության զարգացման կարիքները, արագ արձագանքել փոփոխություններին և մարտահրավերներին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագիրը» սահմանում է բավականին հավակնորդ թիրախ՝ հասնել ՄԿՈՒ հաստատությունն ավարտելուց հետո շրջանավարտների 90%-ի՝ ըստ մասնագիտության աշխատանքի անցնելուն, ինչը ենթադրում է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության խթանում՝ որպես մրցունակ կադրերի պատրաստման նախապայման։

Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է, որ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից ՄԿՈՒ ոլորտում իրականացված ծրագրերի շնորհիվ մշակվել և ավելի քան 13 ուսումնական հաստատություններում 12 մասնագիտությունների գծով փորձարկվել ու ներդրվել է դուալ ուսուցման համակարգ. «Դուալ կրթության մատուցումը բարդ, ինչ-որ առումով նաև ծախսատար գործընթաց է, և ոչ բոլոր մասնագիտությունների գծով է հնարավոր այն կիրառել։ Սակայն դուալ կրթությունն աշխատանքի վրա հիմնված ուսուցման միայն մի ձևն է, մինչդեռ գոյություն ունեն նաև որակյալ մասնագիտական կրթություն տրամադրելու այլընտրանքային այլ ձևեր։ Այս առումով Գերմանիան աշխարհում առաջատարներից է, և գերմանական նորարարական մոտեցումները, փորձառությունն ու աջակցությունը անգնահատելի են արդեն իսկ մեկնարկած ՄԿՈՒ բարեփոխումների հետագա բարեհաջող ընթացքի համար»:

Ըստ նախարարի՝ ՄԿՈՒ ոլորտի զարգացումը կապված է մասնավոր հատվածի զարգացման հետ. «Ձգտելով ապահովել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթություն՝ պետության քայլերն ու ծրագրերը պետք է միտված լինեն ուսումնական հաստատություն-գործատու փոխգործակցության խթանմանը, սոցիալական գործընկերության հայեցակարգի զարգացմանը: Այս առումով Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող ծրագրերը գործել են ներդաշնակեցված, որի շնորհիվ հնարավոր է եղել գրանցել գինեգործության, խոհարարության, տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ռոբոտաշինության և այլ ոլորտների զարգացման լուրջ հաջողություններ»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ՄԿՈՒ ոլորտի խորհրդատու Աննա Լազորը, արձանագրելով, որ գերմանական կողմը տարիներ ի վեր տարբեր բնագավառներում ծրագրեր է իրականացնում Հայաստանում, վերահաստատել է սկսված նախագծերն ավարտին հասցնելու, ինչպես նաև տեխնիկական աջակցություն տրամադրելու՝ գերմանական կողմի պատրաստակամությունը։Նա նաև նշել է, որ GIZ-ը հակված է աջակցել ՀՀ տնտեսության համար կարևոր և կոնկրետ ոլորտների զարգացմանը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են սկսված նախագծերն ավարտին հասցնելու, նոր ծրագրեր իրականացնելու և համակարգելու անհրաժեշտությունը։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում