Միջազգային

Իսպանիայի ոստիկանությունը կալանել է նավ, որի վրա 1,5 տոննա կոկաին է եղել

1 րոպեի ընթերցում

Իսպանիայի ոստիկանությունը կալանել է նավ, որի վրա 1,5 տոննա կոկաին է եղել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում իրավապահ մարմինները բռնել են ձկնորսական նավը, որում 1,5 տոննա կոկաին է եղել: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թագավորության ազգային ոստիկանության տարածած հաղորդագրությունը:

Նավը հայտնաբերվել է Կանարյան կղզիներից ոչ հեռու: Այն լողում էր Բրազիլիայի դրոշի ներքո։ Ոստիկանությունը ձերբակալել է անձնակազմի բոլոր անդամներին՝ Բրազիլիայի հինգ և Վենեսուելայի մեկ քաղաքացու։

Ըստ հաղորդագրության՝ թմրանյութերը թաքցված են եղել ձկնորսական նավի շարժիչի սենյակում՝ հատուկ դրա համար կառուցված խցիկում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում